Հասարակություն 

Դավիթ Բեկ համայնքում կասետային չպայթած ենթազինամթերք է հայտնաբերվել

analitik.am

 

Օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։

Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

 

Նույն շարքից