Քաղաքականություն 

1993 թվականին Հեյդար Ալիևն Ադրբեջանի կողմից փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը. Բալյան

analitik.am

 

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հրապարակվել է 1993 թվականի սեպտեմբերի 3֊ով թվագրվող փաստաթուղթ՝ ստորագրված Ադրբեջանի Ազգային Ժողովի նախագահ, Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի կողմից։

Տեքստը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը փաստացի ճանաչված է եղել Ադրբեջանի կողմից։ Երկրորդ հանգամանքը, Ադրբեջանը փորձել է սեպարատ բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ։ Ենթադրում եմ, որ այս փաստաթղթի հրապարակումը Իլհամ Ալիևի և Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին տեղեկատվության համատեքստում հստակ նպատակ է հետապնդում։ Հուսանք, մինչև 2021 թվականի փետրվարի կեսերին տեղի ունեցած հանդիպման նախապատրաստման մասին փաստաթղթի հրապարակումը հայկական կողմից կլինի պաշտոնական պարզաբանում։

Վարդան Բալյան

Նույն շարքից