Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հանրահավաքն արեցին, արդեն կարելի է. Նախարարը հայտարարեց, որ պետք է վերադառնանք դիմակների կրման խիստ պահպանմանը

analitik.am

 

Պետք է վերադառնանք դիմակների ու այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, նոր սահմանափակումների կիրառումից, պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը խոսեց մարտի 8-ի տոնական օրվա մասին՝ խնդրելով, որ ամենուր հստակ հսկողություն իրականացվի. «Մենք մեր կարգապահությամբ պետք է ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը»:

Նախարարն ասաց, որ այսօր վերսկսում են երկու կորոնավիրուսային հիվանդանոցների ծավալման աշխատանքները. «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Մահճակալների թիվը կավելացնենք»:

Նույն շարքից