Իրավական 

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Լեննականցի Զապը» ու նրան ուղեկցող մոտ 15 անձ

analitik.am

 

Այսօր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են հերթական օպերացիան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Էջմիածնի «Անտառային ձայներ» հաստատությունից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 անձի: Այս մասին տեղեկացնում է Shamshayan.com-ը։

Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը քրեական հեղինակություններ են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն: Նրանք եղել են Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, Shamshyan.com-ը փորձում է պարզել  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նույն շարքից