Հասարակություն 

Նոր Զելանդիայում ցունամիի վտանգի պատճառով հազարավոր մարդկանց տարհանել են

analitik.am

 

Նոր Զելանդիայի իշխանությունները ցունամիի սպառնալիքի կապակցությամբ շտապ տարհանում են հայտարարել Հյուսիսային կղզում, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է New Zealand Herald թերթը:

Ցունամիի առաջացման սպառնալիք է հանդիսացել Խաղաղ օվկիանոսում 8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժը։

Հյուսիսային կղզու ափամերձ գոտու բնակիչներին հրահանգվել է շտապ տարհանել բարձրադիր վայրեր։

Նույն շարքից