Հասարակություն 

Բաց նամակ՝ Իլհամ Ալիևին՝ դարավոր թշնամի հայ շարքային կամավորից

 

Բաց նամակ Իլհամ Ալիևին

Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, դրա համար կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս և համոզված եղեք, մեր երկրում այս համոզմունքին են տասնյակ հազարավոր մարդիկ։

Վերջին երեսուն տարվա մեջ ձեր երկիրը երկրորդ անգամ հրահրեց լայնածավալ մեծ պատերազմ։ Առաջին պատերազմն ընթացավ 2 տարուց ավելի, դուք պարտվեցիք։ Երկրորդ պատերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը 43 օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։

Ենթադրում եմ, որ դուք լավ եք գիտակցում այս երկրորդ պատերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պատերազմը, ընթանար մեկ կամ երկու տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև դիվանագիտական հարթակում և պատերազմն արագ ավարտվեց։

Դուք պարտությունից հետո 30 տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր նկատմամբ ատելությամբ և պիտի խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պիտի խոստովանեմ, որ մենք 30 տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն ինչ բնական է․․․

Բայց եկել եմ ասեմ, որ ձեր միլիարդավոր դոլարների դեմ պայքարում էր հայ կամավորը, ով պատերազմի առաջին իսկ ժամերին շտապեց մարտադաշտ։ Ձեր վարձկանների ու պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր 18 տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբեք չես գնի ոսկով ու դրամով, դուք դա լավ գիտեք, որովհետև զրկաված եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, այն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գողացված մշակույթը, ունենում է իր հազարամյակների դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բարոյական համակարգը ու այդ ամենը պահելու բնական կարիքը։Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր միլիարդավոր դոլարներ ու զինտեխնիկա, ի՞նչ կլիներ այդ ժամանակ։ Պատկերացրեք ու պատրաստվեք հաջորդ պատերազմին, որովհետև մենք սա մարսել ուղղակի չենք կարող ու դուք դա շատ լավ գիտեք։ Գողի սիրտը միշտ դող է լինում...

Այսօր ձեր ճաղերի հետևում են մեր հարյուրավոր երիտասարդներ, զինվորներ, որոնց դուք ցինիկաբար դիվերսանտ եք անվանում։ Դուք անգամ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, որովհետև դուք ձեր էությամբ պարտված եք կյանքին։

Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում ու վերադառնում Աստծո շունչը...

Հարգանքներով, ձեր դարավոր թշնամի հայ շարքային կամավոր․․․

Գեղամ Օհանյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից