Հասարակություն 

Պաշտոնական Թեհրանը հայտնել է Կարմիր ծովում իրանական նավի վրա հարձակման մասին

analitik.am

 

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական Saviz նավը հարձակման է ենթարկվել Կարմիր ծովում: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջիբութիի ափերին մոտ, նավը աննշան վնաս է կրել տուժած անձինք չկան:  Նա տեղեկացրել է նաև, որ իրենք հետաքննում են միջադեպը:

Նույն շարքից