Հասարակություն 

Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է զենքի ապօրինի առևտրով զբաղվող խմբավորման գործունեությունը

analitik.am

 

Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված Ֆրանսիայի տարածքում, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Le Figaro թերթը:

Հատուկ գործողությունը, որի ընթացքում բերման է ենթարկվել ութ մարդ, անցկացվել է երկրի հարավ-արևմուտքում՝ Լիոնի արվարձանում: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել զենքի ապօրինի տեղափոխման և առևտրի առնչությամբ: Նրանցից հինգը կալանավորվել է:

Նշվում է, որ խուզարկությունների ժամանակ իրավապահները առգրավել են 400 զրահաբաճկոն, որոնցից 100-ը ոստիկանական նշաններով, 11 միավոր հրազեն, սպառազինություն, ինչպես նաև 214 հազար կանխիկ եվրո:

Նույն շարքից