Գլխավոր Կորոնավիրուս Տեսանյութեր 

Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ. Նիկոլ Փաշինյանը թվեր հրապարակեց

analitik.am

 

Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մենք ունենք ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող 201 մասունք կամ մարմին, ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը. «Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին ու իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում դա իրականացնել պետական միջոցներով»:

Նույն շարքից