Հասարակություն 

ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

analitik.am

 

Ապրիլի 14-ին, ժամը 16։19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Աին-ից:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz E 200» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1989 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևորներ Ջ․ Ա․-ին (ծնված 1986 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ.) և Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ.), մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից