Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլի հայրն այն չէ, ում ներկայացնում են, իսկ նրան ծափահարող պատգամավորները պոռնկորդի են. Իսագուլյան

analitik.am

 

Երբ երեկ ես տեսա ԱԺ նիստում տեղի ունեցածը, մասնավորապես՝ ծափերը, ակամայից հիշեցի թուրքական մեջլիսը, ընդ որում՝ Էլչիբեյի ժամանակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը. «Դրեք ու համեմատեք նրա ու Նիկոլի պատկերը: Պետք է ուսումնասիրել: Ես վստահ եմ, որ Նիկոլի հայրն այն չէ, ում ներկայացնում են, որ Նիկոլի հայրը՝ թե՛ հոգևոր, թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական Էլչիբեյն է:

Մեր ԱԺ-ն թուրքական միլիմեջլիս է, այդ հոտնկայս ծափահարողները պոռնկորդիներ են, թուրքեր են: Ես սա բացահայտ եմ ասում»:

Իսագուլյանը նշեց, որ առաջին երեք շարքերից առաջինը կանգնել է Շիրակ Թորոսյանը՝ մեծագույն դավաճան. «Ես վստահ եմ, որ նա թրքացած է, իբր Ջավախքն է ներկայացնում,բայց ոտքի է կանգնում Արցախը հանձնողի արտահայտությունների տակ՝ դա անելով առաջինը»:

Իսագուլյանի խոսքերով, ծափահարողները ծափահարել են մեր գերիների, զոհերի, հայրենիքի կորստի համար:

Նույն շարքից