Քաղաքականություն 

Փակում են հակաադրբեջանական քարոզչությամբ զբաղվող բաժինը և վերցնում ֆեյքերի հայտնի շենքը․ Մեդիապորտ

analitik.am

 

Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում Արսեն Թորոսյանը աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ծառուկյանին:

«Արսեն Թորոսյանը և Գոռ Ծառուկյանը աշխատակիցներին տեղեկացրել են, որ ՊՈԱԿ-ում զանգվածային կրճատումներ են լինելու, ամբողջական բաժիններ են փակվելու, ներառյալ նաև այն բաժինը, որը նախկինում հակաադրբեջանական քարոզչությամբ է զբաղվել:

Աշխատակիցներին իրենց հետագա ճակատագրի մասին որևէ հստակ բան չեն ասել, ավելին, ուղիղ տեքստով հասկացրել են, որ առավելագույնը հունիսի կեսերից նրանցից շատերն արդեն իսկ փաստացի աշխատանքից ազատված են լինելու:

Ի դեպ, ՊՈԱԿ-ի գլխամասային շենքը, որը գտնվում է Օրբելի փողոցի վրա, ևս վերցվելու է ՊՈԱԿ-ի հաշվեկշռից:

Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները մտադիր են ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ամբողջությամբ ներգրավել Փաշինյանի գովազդային և քարոզչական աշխատանքներում՝ ուժեղացնելով ֆեյքային բանակները»,-գրում է ալիքը:

 

Նույն շարքից