Տեսանյութեր Քաղաքականություն 

Հաշվեհարդար․ Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան․ Mediaport/տեսանյութ/

analitik.am

 

«Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ հաշվեհարդար տեսնել: Քիչ առաջ ոստիկաններով լցված 5 ավտոբուս է ժամանել Սյունիք՝ մարզում զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար»,- գրում է  Mediaport տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից ոստիկանությանն է փոխանցել 52 անձից բաղկացած ցուցակ, ովքեր այսօր գիշեր պետք է ձերբակալվեն։ Փաշինյանի հրահանգով՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ ձերբակալությունները պետք է տեղի ունենան առանձնապես կոպիտ ձևով՝ ասֆալտին պառկեցնելու եղանակով։

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ դաժան հաշվեհարդար տեսնել, նկարահանել և ուղարկել իրեն»:

Տեսանյութը՝ այստեղ։

Նույն շարքից