Հասարակություն Տեսանյութեր 

Փոխոստիկանապետը պնդում է, թե Սյունիքից 2-3 հոգու են բերման ենթարկել

analitik.am

 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Սյունիքից ավելի քան 100 մարդ բերման չի ենթարկվել:

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ խոսքը վերաբերում է ընդամենը 2-3 հոգու, և դա կապ ունի խուլիգանության դեպքերի հետ՝ իր տեղեկություններով:

Նշենք, որ Վահե Հակոբյանն իր հերթին հայտարարել է, որ իր տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել, գրեթե բոլորը՝ ապօրինի. «Մարդկանց խաբելով, համոզելով, երբեմն առևանգելով նստեցրել են ավտոմեքենաները և մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել անգամ մարզից: Ես գիտեմ, որ այստեղ Մխիթար Զաքարյանն է: Այս մասին ՔԿ-ի մոտ հայտարարեց Վահե Հակոբյանը»,-ասել է նա:

Նույն շարքից