Հասարակություն 

Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում. Գայանե Ասլամազյան

analitik.am

 

Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչու՞ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչու՞ հիմա հիշեցիք, որ կին և երեխա կա տարածքում: Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին:

Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում: Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք ձեր դաստիարակությունն ու կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ:

Ես դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ , թե հիմա: Բայց չեմ հասկանում ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չի ...

Գայանե Ասլամազյան

Նույն շարքից