Բարի օր Քաղաքականություն 

Անհասկանալի է, մի՞թե այդ աստիճան այլասերված ենք. Ավետիք Իշխանյան

analitik.am

 

ՈՏՔԻ՛

Այն ինչ կատարվում է Հայաստանում, որևէ տրամաբանական բացատրություն չունի։ Պարտված, ողջ ժողովրդին նվաստացրած, հազարավոր զոհերի պատասխանատու, վարչապետ կոչվող երևույթը, Արցախը թշնամուն նվիրելուց հետո, պատրաստվում է արդեն նույն թշնամուն հանձնել հայոց ողնաշար՝ Սյունիքը։ Սյունեցիները, տեսնելով Արցախի ճակատագիրն, ինչպես նաև իրենց սպառնացող վտանգը, ոտքի են կանգնել և այո՛ հայհոյում են իրենց թշնամուն պատրաստվող հանձնող գյադային։

Եվ ամենազարմանալին՝ ապշեցուցիչն այն հանգամանքն է, որ այս ամենը գիտակցում և փորձում են դրա դեմ պայքարել մի քանի հարյուր հայաստանցիներ։ Անհասկանալի է, մի՞թե այդ աստիճան այլասերված ենք, վերջնականապես կորցնելով մեր ազգային և մարդկային տեսակը, էլ չեմ խոսում տարրական արժանապատվության մասին։

Չենք գիտակցո՞ւմ, որ կորցնում ենք հայոց պետությունը։ Այո՛, մի կողմից անտարբերներ, մյուս կողմից, այսպես կոչված ուժայիններ, որոնք չունենալով արժանապատվության նշույլ անգամ, բռնի ուժով բերման են ենթարկում իրենց հայրենիքը պաշտպանող սյունեցիներին, նվաստացնում, խոշտանգում և գործեր թխում նրանց նկատմամբ։

Եթե վաղն իսկ, ողջ ժողովրդով ոտքի չկանգնենք և չքշենք փորձանք դարձած իշխանությանը, այլևս ոչ-ոք իրավունք չունի բողոքելու «հայի բախտից» և մեղադրելու այլ պետությունների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, նաև Եվրոպա։

Ավետիք Իշխանյան

Նույն շարքից