Հասարակություն 

Ես ձու նետող չեմ, գրանատ նետող տղա եմ, մարտավարությունս դա է. Շուռնուխի գյուղապետի եղբայրը դուրս եկավ ՔԿ-ից

analitik.am

 

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից, փոխանցում է News.am-ը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։

Արարատ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Արարատ Աղաբեկյանն ասաց. «Հիմա նորմալ վիճակում եմ, շատ վատ վիճակում եմ եղել։ Ինձ տնից հանել ու ապօրինի ձեւով բերման են ենթարկել, բերել-հասցրել այստեղ։ Ես ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, ամենախայտառակ ձեւով են բերել։

Այսքան ճանապարհ եմ անցել, այսքան մարտական ուղիս, ստորացնելով ինձ բերել ու հասցրել են այստեղ։ Ոմն մի դեպուտատ ասել է, որ ստորացնելով, չոքեցնելով պիտի բերեն այստեղ, դրա համար ինքը պատասխան կտա այդ «պ…կը»։

Նա ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու մնացած տղաներին պատվից ցածր համարելով, զրկանքներով բերեն։ Ես դեռ կբարձրաձայնեմ համապատասխան մարմիններին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից