Հասարակություն Տեսանյութեր 

Արմեն Գրիգորյանը պնդում է, որ չի լսել Սյունիքի մասին Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությունը

analitik.am

 

Ես չեմ լսել այդ հայտարարությունը և չէի ուզենա ձեր ասածով պարզաբանել: Երբ տեսնեմ այդ հայտարարությունը, կպարզաբանեմ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Սասուն Միքայելյանի հայտարարության մասին:

Հիշեցնենք՝ Միքայելյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, կարող են մարդուն գողանալ, եթե նա օրինակ 2 ժամ կանգնի այնտեղ:

Որքան էլ որ աբսուրդային է, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղյակ չէ իր թիմակցի կողմից երկրի անվտանգությանը վերաբերող հայտարարությանը:

Նույն շարքից