Հասարակություն 

Ռուսաստանի համար դատարկախոս Նիկոլի՝ ՀՀ անընդունելի ղեկավար լինելու հերթական ապացույցը վարձակալած չարտերով Կազանից Երևան բրախելն էր. Ասլանյան

analitik.am

 

Երկու տարի առաջ Մյունխեն մեկնելիս, Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանում ծանոթացա Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլու ամենամտերիմ կուսակիցներից մեկի հետ, ով նրա օրոք նախարար, պատգամավոր էր եղել և այդ պահին նույնպես սատարում էր նրա վերադարձին։ Երբ հարցրեցի, թե ինչն էր իշխանությունը մաքուր ընտրություններով Բիձինա Իվանիշվիլուն զիջելու պատճառը, նա, առանց վարանելու և ավելորդ համեստության, ասաց, որ ընտրակեղծիքները Ռուսաստանի կողմից չէին ներվի, ինչը նաև կհանգեցներ ներքին ցնցումների, քանի որ իրենք ՌԴ-ի համար ընդունելի քաղաքական ուժ չէին։

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններում կեղծիքների բացառման երաշխավորը դարձյալ ՌԴ-ն է լինելու, այլ ոչ թե կազմակերպիչն ինքը՝ դեմոկրատ ձևացող այդ բացահայտված իշխանատենչն ու գլխակերը։

Իսկ ՌԴ իշխանության համար դատարկախոս Նիկոլի՝ ՀՀ անընդունելի ղեկավար լինելու հերթական, բայց ոչ վերջին ապացույցը սպասարկող ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով իրենց բարձրաստիճան հյուրին սեփական պետության միջոցներով վարձակալած չարտերով Կազանից Երևան բրախելն էր։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Նույն շարքից