Իրավական Տեսանյութեր 

Ավտոտնակի դուռը բացելիս բռնվել էին/տեսանյութ/

analitik.am

 

 

Մայիսի 7-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին, որ երկու երիտասարդ լինգով փորձում են բացել Բուլվարային թաղամասի ավտոտնակներից մեկի դուռը:

Երկուսին էլ բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Երիտասարդները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բնակիչ էին, մեկը`18, մյուսը՝ 20 տարեկան:

Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի ուսապարկից հայտնաբերվեցին ձեռնոց, դանակ, գործիքներ, հարմարեցված բանալի, բջջային հեռախոս ու բանկային քարտ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին:

Նույն շարքից