Ռազմական Քաղաքականություն 

Նրան պետք է, որ Հայաստանի ոչնչացման ծրագիրն իրականանա․Մարտիրոսյան

analitik.am

 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օդում նոր պատերազմի իսկական և սպառնալից հոտ կա: Եվ դրա հավանականությունն անչափ բարձր է:

Սյունիքը զավթելու իրենց հազարամյա երազանքն իրականացնելու այսպիսի առիթ` քանի դեռ Հայաստանում իշխանության է իր լավագույն դաշնակիցը` Ալիևը այլևս չի ունենալու: Եվ նա դա լավ գիտե: Հայաստանում երբևէ իշխանության չի եղել սեփական երկիրն ատող, այն վաճառելու սիրահոժար ղեկավար: Հիմա կա և սա հազարամյակների մեջ եզակի պահ է:
Պատահական չէ, որ Մակրոնը հենց հիմա ուղղակի ռազմական օգնություն առաջարկեց Հայաստանին:
Փաշինյանն, իհարկե, այդ առաջարկն օդում թողեց: Նրան պետք է, որ Հայաստանի ոչնչացման ծրագիրն իրականանա: Դա պետք է նաև Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից Ռուսաստանին:

Ֆրանսիայի օգնությունը փաշինյանին պետք չէ: Այն ամենևին պետք չէ նաև Երևանը կառավարող Մոսկվային:
Միաժամանակ հինգերորդ շարասյունը իր քստմնելի նոր թեզերն է տարածում իբրև թե այս պատերազմն արվելու է Ռուսաստանին Հայաստանում վարկաբեկելու համար և իբրև թե այն ձեռնտու է Արևմուտքին, որն իր օրակարգն իբրև թե առաջ է տանում Բաքվի և Անկարայի միջոցով:
Ելքը միայն մեկն է: Անմիջապես հեռացնել այս թուրքական ռեժիմը Երևանից:
Մնացած բոլոր սցենարների պարագայում Հայաստան չի լինելու»:

Նույն շարքից