Քաղաքականություն 

Մենք գործ ունենք իշխանությունը զավթած մի անձի հետ, որը մեր երկրում ստեղծել է մանիպուլյացիաների և ստի կայսրություն․Արա Սաղաթելյան

analitik.am

 

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը «Չավարտվող պարտություն. Nikovid-18. ախտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ պետության, ժողովրդի ու նաև ազգի իմունիտետի թուլացման հիմնական պատճառներից է այն անորակ տեղեկատվությունը, որով Հայաստանի գործող իշխանությունները երեք տարի շարունակ սնում են մարդկանց։

«Մենք գործ ունենք իշխանությունը զավթած մի անձի հետ, որը մեր երկրում ստեղծել է մանիպուլյացիաների և ստի կայսրություն և տարածում է այն, ինչը մենք այսօր կոչում ենք «նիկոլավիրուս»։ Դա անպատասխանատվության, ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների վրա հիմնված, չարություն սերմանող կառավարման համակարգ է, որը թունավորում է մարդկանց ուղեղները, հոգիները, խեղում է մտածելակերպը, շեղում է արժեքները», - ասաց նա։

Արա Սաղաթելյանն ընդգծեց նաև, որ սուտ ու մանիպուլյատիվ տեղեկատվությունը, որը պարբերաբար մատուցվում է իշխանությունների կողմից, «մեր արժեհամակարգը խեղելուց բացի, թուլացնում է մեզ ներսից ու դրսից։ Դրսի հարձակումների դեպքում մենք չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, իսկ այս բացասական ազդակներն ընկալվում են նաև հակառակորդի կողմից, ինչը մտահոգիչ է»։

Նույն շարքից