Քաղաքականություն 

Սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ. Սաղաթելյան

analitik.am

 

Գնդապետ Բորիս Ավագյանը քիչ առաջ Արմնյուզի եթերում նախ հաստատեց այն տեղեկությունը, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր և դրել են պայման, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Բացի դա, պարոն Ավագյանը հայտնեց սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ։

Վրաստանի վարչապետի և Ալիևի միջև այնուհետև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը սակայն բացի հեգնանքից որևէ արդյունք չի ունեցել։

Վազգեն Սաղաթելյան

Նույն շարքից