Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք

analitik.am

 

Հայաստանում հունիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, առողջացել է 149 քաղաքացի, մահացել է՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 2916 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1090156-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ն առողջացման, 4446-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է:

 

Նույն շարքից