Գլխավոր Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Նա վառ անձնավորություն է, շատ տաղանդավոր․ Պուտինը՝ Թրամփի մասին /Տեսանյութ/

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է տաղանդավոր ու արտասովոր անձնավորություն: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է NBC-ին տված հարցազրույցում:

«Ես հիմա էլ համարում եմ, որ ԱՄՆ նախկին նախագահը, պարոն Թրամփը, կարկառուն և տաղանդավոր անձնավորություն է, այլապես նա չէր դառնա ԱՄՆ նախագահ»,-ասել է Պուտինը:

Բացի այդ, պետության ղեկավարն իր հարգանքներն է հայտնել ԱՄՆ նախկին ղեկավարին, ինչպես նաև Թրամփին անվանել վառ անհատականություն:

«Նա վառ անձնավորություն է: Կարող է ինչ-որ մեկին դուր գալ, կարող է դուր չգալ: Նա նախկինում երբեք այդքան մեծ քաղաքականության մեջ չի եղել»,-շեշտել է Պուտինը:

Նույն շարքից