Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը քարտեզները հավաքել է գաղտնի, դրել է իր տակ, պահել է 7 ամիս, 7 ամիս անց քարտեզները հանել է, սկսել է փոխանակել ինչ-որ փոքր խմբերի հետ. Ավագյան. «Հրապարակ»

analitik.am

 

Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է գնդապետ Բորիս Ավագյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվին է տվել Ակնայի ականապատ հատվածների քարտեզը և դրանց դիմաց Հայաստան բերել 15 ռազմագերի։ Ավագյանի խոսքով՝ ռուսական կողմը պլանավորել էր այդ քարտեզներով բոլորին բերել, սակայն հայկական կողը ասել է, որ նման քարտեզներ չկան․

«Ականապատ տարածքների քարտեզի պատմությունը այն հարցն է, որը բարձրացրել է Մուրադովը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության անունից, որպեսզի բոլոր ռազմագերիներին փոխանակի այդ քարտեզների հետ։Հայաստանի ՊՆ-ն ասել է, որ այդպիսի քարտեզ գոյություն չունի։ Հետո պարզվում է, որ այդ քարտեզները Փաշինյանն իրեն է վերցրել, որովհետև ես կապվել եմ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական ապարատի հետ և հետաքրքրվել եմ, թե նրանք դիմե՞լ են Հայաստանի ԱԱԾ-ին՝ կապված այս քարտտեզների հետ, ինձ պատասխանեցին, որ այո, դիմել են, և պատասխան են ստացել, որ այդ քարտեզները գոյություն չունեն»,- ասել է Ավագյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից