Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Այս թմբիրից պետք է դուրս գանք, որպեսզի կանխենք ավելի մեծ աղետը. Ռուբինա Պետրոսյան /Տեսանյութ/

analitik.am

 

Մեր հազարավոր հայրենակիցների արյան գնով պաշտպանված հայրենիքը սկուտեղի վրա հանձնվեց թշնամուն: Այս մասին «Տիկ Տակ» հաղորդման ժամանակ ասել է իրավաբան, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբինա Պետրոսյանը:

Խոսելով ներկայիս իշխանության մասին, Ռուբինա Պետրոսյանը նշել է, որ նրանք քաջ գիտակցում են՝ այլևս չունեն իշխանություն և ամեն գնով փորձում են իրենց կաշին փրկել:

Անդրադառնալով հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Պետրոսյանը նշել է, որ հավատում է՝ ընտրատեղամասերում կհաղթի վաղվա օրվա լույսը և կմերժվի անցյալի մղձավանջը:

Հաղորդման ընթացքում քննարկել ենք նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, «Հայաստան» դաշինքի ծրագրերը, ինչպես նաև ներկայումս Հայաստանում տիրող իրավիճակը:

Ավելին՝ տեսանյութում

Նույն շարքից