Գլխավոր Իրավական 

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը, որոշման հրապարակման օրը հայտնի է. Չարչյանն այս պահին արդեն հիվանդանոցում չէ

analitik.am

 

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը հայտնեց, որ այս պահին Չարչյանը, ով վիրահատության էր ենթարկվել, գտնվում է «Վարդաշենի» ՔԿՀ-ում, ուր տեղափոխվել է շաբաթ օրը:

Փաստաբանը նաև ասաց, որ Չարչյանը շաքարի մասով խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Չարչյանի պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կապված խափանման միջոցի հետ:

 

Նույն շարքից