Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովն իր թեկնածությունն է առաջադրել ընտրություններում

analitik.am

 

Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովը 14 տարի անց կրկին կմասնակցի ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է մարզի ընտրական հանձնաժողովը:

«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններում, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատովիչ Կադիրովի թեկնածությունը», - ասվում է գրառման մեջ:

Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հուլիսի 8-ին: Ընտրության մասնակիցները գրանցման համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան օգոստոսի 4-ը ժամը 18:00-ն:

 

Նույն շարքից