Հասարակություն 

Հայիթիի սպանված նախագահի հրաժեշտի արարողության ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել

analitik.am

 

Հայիթիում տեղի է ունեցել սպանված նախագահ Ժովենել Մոիզի հրաժեշտի արարողությունը: Միջոցառումն անցկացվել է Կապ-Հաիթիեն քաղաքում կարճ ձևաչափով՝ անկարգությունների պատճառով, հայտնում է Nuvellist թերթը:

Ցուցարարները, որոնք կոչ են արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել պետության ղեկավարի սպանության գործի կապակցությամբ, հարձակվել են պաշտոնյաների սգո երթերից մեկի վրա և քարեր նետել նրանց ծառայողական մեքենաների վրա: Ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել օդ կրակել՝ ցուցարարներին հանդարտեցնելու համար: Ցուցարարները տեղադրել են նաև այրվող անվադողերով արգելապատնեշներ, ինչը դժվարացրել է նոր վարչապետի՝ Անրի Արիելի ավտոշարասյան համար հրաժեշտի վայրը հասնելը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցարարները շրջել են առնվազն երկու մեքենա:

 

Նույն շարքից