Միջազգային Քաղաքականություն 

Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով

analitik.am

 

Արևմուտքը ձգտում է Ռուսաստանի շուրջ ստեղծել «անկայունության գոտի»՝ ռազմական ու տնտեսական ճանապարհով յուրացնելով մեր երկրի շրջակա տարածքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նրանք փորձում են անկայունության գոտի ստեղծել մեր շուրջը ՝ ստիպելով մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ կա՛մ Արևմուտքի հետ եք, կա՛մ Ռուսաստանի: Նրանք ցանկանում են յուրացնել տարբեր ձևերով. ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական»,-նշել է նախարարը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություն, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարում:

Լավրովի խոսքերով, արևմտյան երկրները ցանկանում են որոշիչ ազդեցություն ունենալ Ռուսաստանի Դաշնությանը հարևան պետությունների զարգացման վրա և օգտվել դրանից:

 

 

Նույն շարքից