Հասարակություն Սպորտ 

Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել

analitik.am

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել:

Նա աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում մրցել է Իրանից Ամին Տաբատանաեյի հետ, և  պարտիայի 61-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել:

Հիշեցնենք՝ Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Սոչիում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից