Հասարակություն Տեսանյութեր 

Դուրս արի, ես քեզ կսպանեմ. «Mustang»-ի վարորդը բռունցքներով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա /Տեսանյութ/

analitik.am

 

Սանկտ Պետերբուրգում «Մուսթանգ»-ի վարորդը բռունցքներով հարձակվել է «Մերսեդես»-ի վարորդի վրա՝ թույլ չտալով նրան անցնել: Համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում:

Կադրերում երևում է, թե ինչպես է վրացական պետհամարանիշներով սպորտային ավտոմեքենայի զայրացած վարորդն արգելափակում Մերսեդես-ի տեղաշարժը:

Դրանից հետո նա սկսում է հարվածել մեքենային ու քաշքշել «իրավախախտին»․զուգահեռ լսվում են սպառնալիքներ:

Մերսեդեսի-ի վախեցած վարորդը տղամարդուն խնդրում է հանգստանալ: Որոշ ժամանակ անց նա անհետանում է:

 

Նույն շարքից