Քաղաքականություն 

Սյուզաննա Ավետիսյանն ազատվեց պաշտոնից

analitik.am

 

Արարատ Միրզոյանը Սյուզաննա Ավետիսյանին ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Ս. Ավետիսյանի  2021 թվականի  հուլիսի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1.2021 թվականի հուլիսի 30-ից Սյուզաննա ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

 

 

Նույն շարքից