Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Հենացատկի մրցումներում մեր մարզիկը վաստակեց 14.733 միավոր: Արդյունքում նա գրավեց մրցանակային 3-րդ տեղը և դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկը հետ մնաց կորեացի Ժի Հվան Շինից և ռուսաստանցի Դենսի Աբլյազինից, որոնք վաստակեցին հավասար` 14.783-ական միավորներ: