Միջազգային Ռազմական 

Թուրքական բանակի գեներալների և ծովակալների թիվը ներկայիս 240 -ից հասել է 266 -ի

analitik.am

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհուրդը (YAŞ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերի մասնակցությամբ անցկսացրել են նիստ։ Նիստի ընթացքում որոշվել է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումութ Դյունդարին կփոխարինի առաջին բանակի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեվերը։

Օդուժի հրամանատար գեներալ Հասան Քյուչյուքակյուզը և ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ադնան Օյզբալի կմնան իրենց պաշտոններում։

Տեղի է ունեցել նաև ռազմական կոչումների բարձրացում։ Ընդհանուր առմամբ 17 գեներալներ և ծովակալներ արժանացել են ավելի բարձր աստիճանի։ Օգոստոսի 30-ից 56 գնդապետ ծառայելու են գեներալի և ծովակալի կոչումներում: 29 գեներալ և ծովակալ պաշտոնազրկվել են։

Ըստ YAŞ- ի որոշումների ՝ գեներալների և ծովակալների թիվը ներկայիս 240 -ից հասել է 266 -ի:

 

Կարեն Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից