Հասարակություն Տեսանյութեր 

Իմ դեմքը մի՛ պատռեք պաստառից, դավաճանների դեմքը պատռեք․ Անդրեն այսօր Ստեփանակերտի հրապարակում կհանդիպի հանդիսատեսին

analitik.am

Երգիչ Անդրեն ուղիղ եթերով անդրադարձել է իր պաստառը պոկելուն, նշել, որ դրա փոխարեն մեղավորների դեմքն էր պետք պատռել, ովքեր մեղավոր են Արցախի կորստի հարցում։

«Դուք դավաճաններին պետք է դեմ լինեք, դեմ պետք է լինեք այն մարդկանց, ովքեր մեղավոր են այս ամենում, իմ դեմքը պաստառի վրայից մի պատռեք, գնացեք իրենց դեմքը պատռեք»։

Անդրեն հարցազրույցներից մեկում նշել է, որ դա համերգ չէ, այլ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ տեղի ունեցածը պրովոկացիա է որակում։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին: Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները։

«Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե առաջին, թե երկրորդ պատերազմի ժամանակ։ Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։ Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել»։

Անդրեն վստահեցնում է՝ խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս, օր նշանակելիս։ Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում պատռել էին Անդրեի համերգի պաստառը։

«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։

Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։

Նույն շարքից