Հասարակություն 

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. կան զոհեր

analitik.am

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում մեկ շարժիչով Mooney M20 ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է FOX 9 հեռուստաալիքը:

Նշվում է, որ ինքնաթիռը և տունը հրդեհվել են: Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել. զոհերի թիվը ճշտվում է:

Ինչպես հայտնում են վթարի ականատեսները, ինքնաթիռը սկսել է մասերի բաժանվել օդում: Դրա բեկորները ցրվել են ամբողջ շրջանում:

ԱՄՆ -ի Դաշնային ավիացիոն վարչությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը Ալեքսանդրիայի (Վիրջինիա) քաղաքային օդանավակայանից ուղևորվում էր դեպի Ինդեն Պրիրի (Մինեսոտա) քաղաքի օդանավակայան:

Նույն շարքից