Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Նազելի Բաղդասարյանը՝ Գյումրու ստվերային քաղաքապե՞տ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը: Հավանաբար, կոմպրոմիսի են եկել, որ նա ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի։ Ցուցակի երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը օգնականն է` Քնարիկ Հարությունյանը, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը»:

Նույն շարքից