Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում. Sputnik Արմենիա

analitik.am

Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:

Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից մոտ 50 բեռնատար մեքենա 3 օր կանգնած են մնացել Որոտան գյուղի մոտակայքում: Իրանցի վարորդները սպառնում են փակել ճանապարհը՝ ի նշան բողոքի, որ իրենցից գումար են պահանջում ադրբեջանական հենակետի կողքով անցնելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։

Նույն շարքից