Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

analitik.am

«Կառավարությունում նստած էդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սև, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել: Դա չի ստացվի»,- այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,- ասաց նա:

 

Նույն շարքից