Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել

analitik.am

ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։

Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։

Նույն շարքից