Իրավական Միջազգային Քաղաքականություն 

Բորիս Ջոնսոնը Մոսկվայից պահանջել է արտահանձնել Սկրիպալների թունավորման գործով կասկածյալներին

analitik.am

Լոնդոնը ցանկանում է, որ Ռուսաստանն արտահանձնի Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործով կասկածյալներին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Sky News-ը:

Հայտնի է, որ բրիտանական ոստիկանությունը Սկրիպալների թունավորման համար մեղադրել է նաև երրորդ ռուսաստանցուն: Հետաքննության տվյալներով՝ ԳՀՎ գեներալ Դենիս Սերգեևը հրաման է տվել ԳՀՎ 2 այլ սպաների:

Թագավորական դատախազությունը նրա դեմ ներկայացրել է նույն մեղադրանքը, ինչ նախորդ երկու կասկածյալներին`սպանության փորձ, ոստիկան Նիկ Բեյլիին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել և քիմիական զենքի կիրառում:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, ըստ բրիտանական իշխանությունների, թունավորվել են 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով՝ ԳՀՎ սպաների մասնակցությամբ գործողության արդյունքում:

Լոնդոնում ենթադրվում է, որ հարձակումը թույլատրել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մոսկվան հերքում է որևէ առնչություն Սկրիպալների հետ միջադեպին:

Նույն շարքից