Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Պատվաստումը 100 տոկոսով չի բացառում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

analitik.am

Այս պահին կովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 ԲԿ-ներում 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է, որ այս պահին ծառայում է կովիդ պացիենտների բուժման համար: Մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, և լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է: Մեր հորդորը նաև հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը կոչված է նրան, որ այլ հիվանդություններով քաղաքացիները ևս հնարավորություն ունենան օգտվել բժշկական ծառայություններից»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ կա. երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: «Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահության մեծացման առումով փոփոխություն կա: Իրականացրած 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր մենք չունենք: Պատվաստումներն այդունավետ են, անվտանգ են, պաշտպանում են կովիդով պայմանավորված մահերից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Եթե համադրում ենք թվերը, ստացվում է, որ պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից, և 98,2 տոկոսով՝ հոսպիտալացումից»:

Նրա խոսքով, այս թվաբանությունը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում. «Ես հասկանում եմ, պատվաստվածների մոտ վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը: Կրկնակի վարակի դեպքերը կարող են մինչ 3-4 տոկոսի հասնել»:

 

Նույն շարքից