Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ալիևը դրական է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահ ուժերի գործունեությունը կարելի է դրական գնահատել: Իհարկե, կան պահեր, որոնք մեզ ձեռք չեն տալիս, որոնց շուրջ մենք հարցեր ունենք: Առաջին հերթին, դա կապված է օտարերկրյա քաղաքացիների՝ մեր հողեր անօրինական այցերի հետ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրանց խոսքով՝ «Ղարաբաղ այցելելու համար օտարեկրացիները պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան»:

Նույն շարքից