Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Դավաճանական կապն իմ համար ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը. Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին (տեսանյութ)

analitik.am

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ կառավարության ղեկավարը 3 տարի է՝ ոչ մի բովանդակային պատասխան չի հայտնում մասնավորապես պատգամավորների հարցերին։

Պատգամավորը, հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Մկրտչյանը հավելեց, որ վարչապետի նշած օպերատիվ կապը ծառայում է բացառապես բանավոր խոստումներին.

«Հնարավորություն ունեմ ենթադրելու, որ թուրքի կողմից ունեցած տեղեկությունները իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար է։ Արդյոք այս անձնավորությունը ունի գոնե մի կաթիլ պատասխանատվություն, գոնե այն ժողովրդի նկատմամբ, որ գնա, թողնի ցանկացածին, ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, չունի պայմանավորվածություններ ու գա, մեզ ու հայրենիքին փրկվելու հնարավորություն տա»։

«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա, գնացեք խմբակցությունով հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել ու ու՞մ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին՝ ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է։ Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել, ուրեմն կարծում եմ, որ մեր ԱԱԾ մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ էդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ ունեք։ Օպերատիվ կապը այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է։ Թող ասուլիս տա։ Մոդա էր նոյեմբերի ութից հետո՝ ում գործից հանում էինք, ասում էր՝ ասուլիս եմ տալու ու պատմելու եմ։ Թող ասուլիս տա, պատմի, թղթեր հանի ու զգույշ եղեք, որ եթե այդ համառությամբ հետևողական գնաք ու տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջանակում եք գտնվում»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորը արձագանքեց՝ իրավապահները վաղուց իրենով զբաղվում են ու վարչապետի միջամտությունները տեղ են հասնում։ Մկրտչյանը նկատեց, որ հենց վարչապետն է օպերատիվ կապի մասին հայտարարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

Պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ վարչապետը նշեց. «Դուք այդտեղ նստած եք հիմա իմ հրաժարականի արդյունքում, եթե ես հրաժարական չտայի, դուք հիմա Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»։

 

Նույն շարքից