Միջազգային Տնտեսություն 

Իրանում հայտարարել են, որ կարող են արտադրել 8 հազար ՄՎտ էլեկտրականություն ատոմային կայանների շնորհիվ

analitik.am

Իրանական կողմը կարող է արտադրել 8 հազար ՄՎտ էլեկտրաէներգիա ատոմային արդյունաբերության շնորհիվ: Այդ մասին, «ТАСС»-ի հաղորդմամբ, կիրակի հայտարարել է իսլամական հանրապետության փոխնախագահ եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Այժմ մենք զբաղված ենք ռազմավարական փաստաթղթի նախապատրաստմամբ, որպեսզի պարզենք ատոմային էներգետիկայի մասնաբաժինը երկրի էներգետիկ զամբյուղում: Նախնական գնահատականով՝ մենք կարող ենք հասնել 8 հազար ՄՎտ արտադրելու նպատակին»,- IRNA գործակալությունը մեջբերում է Էսլամիի խոսքերը:

Փոխնախագահի խոսքով՝ ատոմային էներգիայի արտադրության մեծացումը արդյունավետ մեթոդ կլինի երկրում էլեկտրականության պակասը փոխլրացնելու համար՝ չնայած արդյունաբերության այդ տեսակը զարգանում է շատ դանդաղ, և ատոմային կայանի շինարարությունը պահանջում է շատ ժամանակ:

Ընդ որում՝ նա նշել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկերի շինարարությունը հետաձգվում է ֆինանսավորման պակասի հետեւանքով: «Մենք լիահույս ենք, որ կկարողանանք փոխհատուցել ուշացումը՝ լուծելով ֆինանսական հարցը»,- հավելել է Էսլամին:

Նույն շարքից