Հասարակություն Միջազգային 

Հայտնի է՝ երբ ԱՄՆ-ն կվերաբացի սահմաններն ամբողջովին պատվաստված օտարերկրացիների համար

analitik.am

Միացյալ Նահանգները մտադիր է  ամբողջովին պատվաստված օտարեկրացիներին թույլ տալ հատել երկրի ցամաքային սահմանները արդեն նոյեմբերի սկզբին, գրում է US News-ը՝ մանրամասնելով, որ սահմանափակումների նույնպիսի թուլացում է սպասվում նաև օդային սահմանների համար:

Այս մասին պաշտոնապես հայտարարվելու է չորեքշաբթի, սակայն նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անանուն պաշտոնյան որոշ մանրամասներ է հաղորդել:

Նշվում է, որ երկիր մուտք գործելու համար պարտադիր պայման է լինելու լիարժեք պատվաստումը: Սահմանների վերաբացման ստույգ ամսաթիվը հայտնի չէ: Բացի այդ, հարկ է ընդգծել, որ նոր կանոնները կվերաբերեն  միայն նրանց, ովքեր ԱՄՆ մուտք գործելու օրինական թույլտվություն ունեն:

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ ԱՄՆ-ն կընդունի այն ճանապարհորդներին, որոնք ամբողջությամբ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար հաստատված որևէ պատվաստանյութով, այլ ոչ միայն այն պատվաստանյութերով, որոնք հաստատված են ԱՄՆ-ում:

Նույն շարքից