Բարի օր Քաղաքականություն 

«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը

analitik.am

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ըստ նրա՝ սակայն ողջ հասարակության համար նման հրատապության նպատակը տեղին չէ:

«Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային»,- ասաց պատգամավորը:

Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը:

Նույն շարքից