Լրահոս Պատահարներ 

Երևանում. 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել․ Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը  20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  37-ամյա  Արա Սարգսյանը իր վարած  BMW X6 մակնիշի ավտոմեքենայով  ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Նույն շարքից